Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հաց և քաղցրավենիք` ի հիշատակ «Հաց բերողի»

21:10, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Հաց և քաղցրավենիք` ի հիշատակ «Հաց բերողի»
     Այսօր` հուլիսի 26-ին, «Հայ կանանց ճակատն»` ի հիշատակ «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի, Հյուսիսային պողոտայում «Սիրիր մերձավորիդ» խորագրով ակցիա է կազմակերպել:
     Ակցիայի ընթացքում հաց և քաղցրավենիք է բաժանվել քաղաքացիներին։
     Ակցիայի մասնակիցները նաև թռուցիկներ են բաժանել, որտեղ ներկայացված է եղել Արթուր Սարգսյանի կյանքն ու գործունեությունը:
     Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ Արթուր Սարգսյանն` ավտոմեքենայով ճեղքելով ոստիկանական պատնեշը, մտել էր ՊՊԾ գունդ և սնունդ հասցրել «Սասնա ծռերի» անդամներին: Այդ օրվանից նա ստացավ «Հաց բերող» անունը:
     Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր»-ի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը մեղադրվում էր վերջիններին օժանդակելու մեջ:
     Արթուր Սարգսյանը երկու անգամ կալանավորվել էր։ Վերջին կալանքի ժամանակ հացադուլ էր սկսել։
     Առողջական բազմաթիվ խնդիրներով տառապող Արթուր Սարգսյանը մահացավ 2017-ի մարտի 16-ին` «Արմենիա» բժշկական կենտրոնում։
Հաց և քաղցրավենիք` ի հիշատակ «Հաց բերողի»
Հաց և քաղցրավենիք` ի հիշատակ «Հաց բերողի»
Հաց և քաղցրավենիք` ի հիշատակ «Հաց բերողի»
Հաց և քաղցրավենիք` ի հիշատակ «Հաց բերողի»
Հաց և քաղցրավենիք` ի հիշատակ «Հաց բերողի»
Հաց և քաղցրավենիք` ի հիշատակ «Հաց բերողի»
Հաց և քաղցրավենիք` ի հիշատակ «Հաց բերողի»
Հաց և քաղցրավենիք` ի հիշատակ «Հաց բերողի»
Տեսանյութը` Ա1+-ի
4689 | 2
Facebook