Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Մարզիկներին ծառայող օլիմպավանը շարքային մարզասրահի է վերածվել

17:30, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Մարզիկներին ծառայող օլիմպավանը շարքային մարզասրահի է վերածվել

2015-ի սեպտեմբերին Երևանում բացվել է հայ մարզիկների համար նախատեսված օլիմպավանը։ Բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել այդ տարիներին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահին, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն։ Օլիմպավանը պետք է ի սկզբանե ծառայեր մարզիկներին՝ հավաքներ և մարզումներ անցկացնելու համար, ինչպես դա արվում է ողջ աշխարհում։ Ասում են՝ Գագիկ Ծառուկյանն այստեղ էլ բաց չի թողել ֆինանսական իր շահը։ Այս տարվանից մարզիկներին զուգահեռ օլիմպավանում կարող են մարզվել բոլոր ցանկացողները՝ կլորիկ գումարի դիմաց։ Ստացվում է, որ Հայաստանի հավաքական թիմերի մարզիկների համար նախատեսված մարզագույքն օգտագործում են բոլոր այցելուները։ Հետևաբար այն ավելի շուտ շարքից դուրս կգա և պիտանի չի լինի պրոֆեսիոնալ մարզիկների համար, ովքեր միջազգային հարթակում բարձր են պահում Հայաստանի մարզական պատիվը։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
22389 | 4
Facebook