Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոստիկանական ենիչերիներն, անկախ իրենց հատաքանակից, չեն կարող մեզ լռեցնել»․ Արայիկ Խանդոյանի հայտարարությունը

16:15, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
«Ոստիկանական ենիչերիներն, անկախ իրենց հատաքանակից, չեն կարող մեզ լռեցնել»․ Արայիկ Խանդոյանի հայտարարությունը
    

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը հանդես է եկել հայտարարությամբ
    
     «Ես չեմ կարծում, որ բոլոր ոստիկանները կամ զինվորականները ներկայիս ռեժիմի կամակատարներն են։ Նրանց մեջ հայրենիքի նվիրյալներն ավելի շատ են, և հարկ եղած դեպքում պատրաստ են իրենց կյանքը դնել զոհասեղանին, եթե դա անհրաժեշտ է հայրենիքին։
     Ոչ մի ոստիկանական ենիչերի, անկախ իրենց հատաքանակից, մեզ չեն կարող լռեցնել։
     Մենք ասել ենք ո՛չ ստրկությանը, մենք ասել ենք կեցցե՛ ազատ, անկախ Հայաստանը։
     Մենք պայքարելու ենք բոլոր միջոցներով՝ մինչև մահ-գերեզման։
     Մենք ասել ենք ո՛չ սաֆարովներին, պերմյակովներին, կեցցե՛ն Անդրանիկները, Նժդեհները, Չաուշները, մեր պարագայում՝ Ժիրայր Սեֆիլյանը և Սասնա Ծռերը։
     Ի զե՛ն, ի պայքա՛ր, հանուն ազատ, անկախ մեր հայրենիքի»։

4890 | 1
Facebook