Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը պատրաստ է կրկնակի հարկման վերացման մասին Հայաստանի հետ բանակցություններին

15:25, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
ԱՄՆ-ը պատրաստ է կրկնակի հարկման վերացման մասին Հայաստանի հետ բանակցություններին

ԱՄՆ Ֆինանսների նախարարի հարկային քաղաքականության հարցերով օգնականի թեկնածու Դևիդ Քոթերը պարտավորվել է վերացնել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գոյություն ունեցող տնտեսական արգելքները: Խոսքը վերաբերում է մասնավորապես երկու երկրների միջև կրկնակի հարկման վերացմանը:

Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը Կոնգրեսի լսումների ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկման վերացման համաձայանագիրն ակտիվորեն քննարկվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից:

5381 | 1
Facebook