Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը Ռուսաստանից C-400 համակարգեր է գնել, որպեսզի ցուցադրի ԱՄՆ-ից իր անկախությունը. փորձագետներ

19:05, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Էրդողանը Ռուսաստանից C-400 համակարգեր է գնել, որպեսզի ցուցադրի ԱՄՆ-ից իր անկախությունը. փորձագետներ
     Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեքշաբթի օրը հայտարարեց, որ Թուրքիային ռուսական C-400 հակաօդային պաշտպանական համակարգերի մատակարարման մասին Ռուսաստանի հետ գործարքն արդեն կնքվել է: Reuters-ը մեջբերում է նրա խոսքը. «Այդ հարցով Ռուսաստանի հետ դեմարշներ են արվել, համաձայնագրեր են ստորագրվել: Աստծո օգնությամբ մենք մեր երկրում կտեսնենք С-400 հրթիռներն ու համատեղ կարտադրենք դրանք»: Էրդողանը նաև անհասկանալի էր համարել այդ համակարգերի գնման կապակցությամբ ԱՄՆ-ի անհանգստությունը: «Ինչո՞ւ դա պետք է անհանգստություն առաջացնի: Յուրաքանչյուր երկիր պետք է որոշակի միջոցներ կիրառի սեփական անվտանգությունն ապահովելու համար»,- ասել էր Էրդողանը: Նա հիշեցրել էր, որ ՆԱՏՕ-ի ևս մեկ երկիր՝ Հունաստանն, արդեն երկար տարիներ օգտագործում է ռուսական C-300 համակարգերը: Ռազմավարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությանը հայտնել է, որ Թուրքիան մինչ այս նման համակարգեր չուներ: «Նրանք ունեն կործանիչներ, սակայն դա բավարար չէ: Իհարկե, Թուրքիայի համար իրական վտանգ կարող են ներկայացնել միայն Ռուսաստանն ու Հունաստանը, մյուս հարևան երկրները լուրջ ինքնաթիռներ չունեն, սակայն, այդուհանդերձ, մինչ Էրդողանի անցումն իշխանությանը զինվորականները բարձրացնում էին իրենց երկինքն ինչ-որ հզոր համակարգով ծածկելու հարցը»,- ասել է փորձագետը: Փորձագետը հակաօդային պաշտպանության նման միջոցները հեղինակավոր է անվանել:
     Մեկ այլ փորձագետ՝ Վլադիմիր Սոտնիկովը, նշում է, որ Էրդողանը ձգտում է հասնել Սիրիայում իր բանակի օպերացիայի համար Մոսկվայի աջակցությանը: «Էրդողանը քաղաքական գործիչ է, ով չի վարանում, երբ նրան անհրաժեշտ է հրել Թուրքիայի շահերը, նա բացահայտ հայտարարում է այդ գործարքի մասին, նույնիսկ եթե Կրեմլը նման գործարքը չի մեկնաբանում»,- նշում է փորձագետը: Այդպիսով, ըստ փորձագետի, նա ցույց է տալիս, որ անկախ է ԱՄՆ-ից և աջակցություն է ստանում Մոսկվայից:
6732 | 2
Facebook