Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նիստերի դահլիճ ջուր բերելն անօրինական է, սա ձեզ համար բուֆետ չէ». վիճաբանություն՝ «Սասնա ծռեր»-ի գործով նիստին

14:10, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
«Նիստերի դահլիճ ջուր բերելն անօրինական է, սա ձեզ համար բուֆետ չէ». վիճաբանություն՝ «Սասնա ծռեր»-ի գործով նիստին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում, «Սասնա ծռերի» գործով ընդմիջումից հետո, դատավոր Արտուշ Գաբրիելյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից, չի տեղեկացրել, թե ինչ սանկցիա է կիրառում փաստաբաններ Արայիկ Պապիկյանի, Արա Զաքարյանի և Մուշեղ Շուշանյանի նկատմամբ: Շարունակելով դատական նիստը` դատավորը վիճաբանել է Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի հետ:
     Վիճաբանության պատճառն այն է եղել, որ պաշտպանը նիստերի դահլիճ իր հետ ջուր է բերել: «Նիստերի դահլիճ ջուր բերելն անօրինական է, սա ձեր համար բուֆետ չէ»,-ասել է դատավորը՝ պահանջելով պաշտպանից դուրս տանել ջրի շիշը:
     Տիգրան Հայրապետյանը դիմելով դատավորին ասել է. «Սա ձեզ համար մանկապարտեզի դահլիճ չի, դուք դատավոր չեք, իմ գործողություններն օրինական են»: Իսկ Կարո Եղնուկյանը հայտարարել է, որ դա իր համար դեղի նշանակություն ունի, քանի որ թորած ջուր է և հատուկ իր համար են բերել:
     Դատավորը հեռացել է նիստերի դահլիճից՝ փաստաբանի և նրա պաշտպանյալի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը քննարկելու:

2678 | 0
Facebook