Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կոմիտասի անվան պանթեոնում բացվել է Օֆելյա Համբարձումյանի հիշատակին նվիրված հուշարձանը

15:20, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Կոմիտասի անվան պանթեոնում բացվել է Օֆելյա Համբարձումյանի հիշատակին նվիրված հուշարձանը
     Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել հայ երգի թագուհի Օֆելյա Համբարձումյանի հիշատակին նվիրված հուշարձանի բացումը: Հուշարձանի քանդակագործն Էմին Պետրոսյանն է։ Միջոցառմանը ներկա են եղել մշակույթի, արվեստի գործիչներ, երգարվեստի սիրահարներ։ «Դեպի հավերժություն է գնացել մի անուն, ով 6-7 տասնամյակ կարողացել է հայ երգը հասցնել բարձրակետին, յուրաքանչյուր հայի գիտակցությանը, հոգուն, հային հայ պահել ոչ միայն ՀՀ-ում, այլև՝ աշխարհում»,- ասել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ով 55 տարի աշխատել է երգչուհու հետ։
Տեսանյութն՝ 1in.am-ի
3605 | 1
Facebook