Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն մտադիր է գրավադրել ՀԷՑ-ի 69,9%-ը

13:30, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն մտադիր է գրավադրել ՀԷՑ-ի 69,9%-ը

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն գրությամբ դիմել է ՀՀ կառավարություն և խնդրել է տալ համաձայնություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց սեփականության իրավունքով «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն պատկանող ՀԷՑ-ի կանոնադրական կապիտալի 69,9999594%-ը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման համար: Այս մասին հարցն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։ Նախագծում նաև նշվում է, որ համաձայնությունն ուժի մեջ կմտնի և վավերական կդառնա միայն, եթե ՎԶԵԲ-ի և ԱԶԲ-ի հետ կնքվելիք՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավի պայմանագրերի համաձայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով բացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն առանց ՀՀ կառավարության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունների:

2723 | 0
Facebook