Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհը տնտեսական աճի շեմին է. Արժույթի միջազգային հիմնադրամ

19:30, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
Աշխարհը տնտեսական աճի շեմին է. Արժույթի միջազգային հիմնադրամ
     Մոտակա ամիսներին Արժույթի միջազգային հիմանդրամը (ԱՄՀ) վերջին տասնամյակի ընթացքում խոշոր աճ է ակնկալում: «Վերջին տվյալները վկայում են այն մասին, որ համաշխարհային տնտեսությանը տասնամյակի ամենամեծ աճն է սպասվում»,- գրում են ԱՄՀ-ի տնտեսագետները «Համաշխարհային տնտեսության ակնարկ»-ում: Տնտեսական ոլորտի փորձագետներն իրենց զեկույցում փոքր-ինչ բարձրացրել են աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջաններում աճի կանխատեսումները. օրինակ՝ Գերմանիայում, եվրոյի բոլոր գոտիներում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Ճապոնիայում, Չինաստանում և Ասիայի զարգացող երկրներում: Ակնկալվում է, որ այս տարի համաշխարհային տնտեսությունը կաճի 3,5%-ով, իսկ մյուս տարի՝ ևս 3,6%-ով: Եվ ակնհայտ է դառնում, որ Եվրոպան մոտակա ամիսներին համաշխարհային տնտեսության հիմնական ուժը կլինի: Վերլուծաբանները հիասթափված են Թրամփի քաղաքականությունից: ԱՄՀ-ի տնտեսագետները նվազեցրել են ԱՄՆ-ի համար աճի ակնկալիքները: «Գլոբալ առումով՝ ԱՄՆ-ի համար մեր ոչ այդքան լավատեսական մոտեցումը ամենաէականն է դարձել վարկանիշի նվազեցման համար»,- ասում է ԱՄՀ գլխավոր տնտեսագետ Մորիս Օբստֆելդը (Maurice Obstfeld): Նրանք գործընկերների հետ նվազեցրել են ԱՄՆ-ի կանխատեսումները 2017 և 2018թթ.-ի համար՝ դեռևս ապրիլին ակնկալվող պետական ծախսերի կրճատման պատճառով:
     Բրեքսիթի հարցով բանակցությունները ԱՄՀ-ի տնտեսագետները նույնպես մեծ ռիսկ են համարում տնտեսական հետագա զարգացման համար, հատկապես Եվրոպայում: Նրանք ակնկալում են, որ այս տարի Մեծ Բրիտանիայում տնտեսությունը կաճի 1,7%-ով, իսկ մյուս տարի՝ միայն 1,5%-ով:
5851 | 0
Facebook