Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով առնվազն 40 զինվորական է զոհվել

12:15, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով առնվազն 40 զինվորական է զոհվել

Աֆղանստանի Քանդագար նահանգում թալիբները հարձակվել են ռազմաբազայի վրա, ինչի հետևանքով առնվազն 40 զինվորական է զոհվել: Այս մասին հաղորդում է Tolo News–ը` հղում անելով իր աղբյուրներին:
     Լրատվականի տվյալներով` հարձակումը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Զինվորականների ու գրոհայինների միջև բախուները տևել են մոտ 5 ժամ:
     Իշխանությունները կատարվածի մասին պաշտոնական մեկնաբանություններ չեն արել:

9715 | 0
Facebook