Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են աշխարհի երիտասարդական առաջնությանը մեկնող հունահռոմեական ոճի մեր ըմբիշների անունները

11:50, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Հայտնի են աշխարհի երիտասարդական առաջնությանը մեկնող հունահռոմեական ոճի մեր ըմբիշների անունները

Օգոստոսի 1-ից 6-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայանալիք ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը կմասնակցեն նաև հայ մարզիկները։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը հրապարակել է ստուգատեսին մեկնող մեր ըմբիշների անունները։ Այսպիսով, Ֆինլանդիա կմեկնեն 50 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը, 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը, 74 կգ քաշային Արման Բաղդասարյան և 120 կգ քաշային Դավիթ Օվասապյանը:

2412 | 0
Facebook