Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իսրայելը ցանկանում է բարեկամական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ». Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար

12:00, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
«Իսրայելը ցանկանում է բարեկամական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ». Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար

Իսրայելը ցանկանում է բարեկամական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցահի Անեգբին: Իսրայելցի նախարարի խոսքով` երևանյան այցն այդ նպատակն է հետապնդում:
     Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Նախարարները խոսել են իրավական, կրթական, գիտական և մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնման մասին:
     Բանակցություններն ավարտվել են մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ: Մասնավորապես` նախարարներն ստորագրել են փաստաթուղթ, որով դիվանագիտական անձնագրեր ունեցող անձնաց թույլ է տրվում այցելություններ կատարել առանց վիզայի:

4822 | 0
Facebook