Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղազախստանում 6 կգ կշռով երեխա է ծնվել

14:25, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Ղազախստանում 6 կգ կշռով երեխա է ծնվել
     Ղազախստանի Տարազ քաղաքի բնակչուհին անհավանական խոշոր երեխա է լույս աշխարհ բերել՝ 6,2 կգ կշռով և 67 սմ հասակով, փոխանցում է Life.ru-ն՝ հղում անելով «Աստանա» հեռուստաալիքին: Բժիշկների խոսքով՝ «հսկա-երեխաների» ծնունդի առաջին դեպքը չէ: 7 տարի առաջ նույն հիվանդանոցում լույս աշխարհ է եկել 6,5 կգ կշռով երեխան: Բժիշկների խոսքով՝ մայրն ու նորածինն իրենց լավ են զգում: 29-ամյա Ալյոնայի խոսքով՝ սա արդեն երրորդ ծնունդն է: Սակայն նա չէր մտածում, որ երեխան այդքան խոշոր կծնվի: Վերջին ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ աղջնակը կշռում է 4,2 կգ:
6873 | 1
Facebook