Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կասպերսկի լաբորատորիա»-ն հայտարարել է անվճար հակավիրուսային ծառայության թողարկման մասին

13:05, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
«Կասպերսկի լաբորատորիա»-ն հայտարարել է անվճար հակավիրուսային ծառայության թողարկման մասին

«Կասպերսկի լաբորատորիա»-ն ընկերության բլոգում հրապարակված հայտարարությամբ տեղեկացրել է անվճար համաշխարհային հակավիրուսային ծառայության` Kaspersky Free-ի թողարկման մասին:
     Ծառայության պիլոտային տարբերակը փորձարկվել է Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Չինաստանում, Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և Ֆինլանդիայում: Երեկվանից այն հասանելի է նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Ասիայի խաղաղօվկիանոսյան ավազանի մի քանի երկրներում: Սեպտեմբերից այն կգործի Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Լատինաամերիկյան երկրներում: Հոկտեմբերից` Եվրոպայում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում:

Հակավիրուսային անվճար ծառայության մշակողների հավաստիացմամբ` այն չի դառնա նմանատիպ վճարովի ծառայությունների մրցակիցը:
     Kaspersky Free ծառայությունն ընտրողները կստանան ֆայլային, փոստային և վեբ հակավիրուսներ, ավտոմատ թարմացման հնարավորություն և այլն:

5644 | 0
Facebook