Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում ջրհեղեղի հետևանքով մոտ 3 հազար մարդ է տարհանվել

11:15, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Չինաստանում ջրհեղեղի հետևանքով մոտ 3 հազար մարդ է տարհանվել
     Չինական Շենսի նահանգի իշխանությունները 2,9 հազար բնակչի են տարհանել Յիյլին քաղաքում տեղի ունեցած ուժգին ջրհեղեղի պատճառով, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը: Հորդառատ անձրևները չեն դադարում արդեն մի քանի օր շարունակ, տեղի օդերևույթաբանական կենտրոնն արդեն 3 անգամ վտանգի ամենաբարձ՝ կարմիր մակարդակ է հայտարարել: Վերջին մեկ օրվա ընթացքում քաղաքում մոտ 100 մմ տեղումներ են թափվել, ամենից շատ տուժել են Սույդե և Ցզիչժոու շրջանները: Քաղաքի փողոցներն ամբողջովին հեղեղված են, ջրի տակ են մնում բազմաթիվ ավտոմեքենաներ, մարդիկ տեղափոխվում են հեծանիվներով:
5498 | 0
Facebook