Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱՄՆ նախագահը ներողություն է խնդրել Լեհաստանի նախագահից

09:16, շաբաթ, 02 հունիսի, 2012 թ.
ԱՄՆ նախագահը ներողություն է խնդրել Լեհաստանի նախագահից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ''ափսոսանք'' է հայտնել Լեհաստանում մեծ վրդովմունքի պատճառ դարձած իր վրիպումի համար:

Նախագահ Օբաման այս շաբաթվա սկզբին Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսներից մեկին հարգանքի տուրք մատուցելու ընթացքում օգտագործել է ''լեհական մահվան ճամբար'' արտահայտությունը՝ որպես պատերազմի ընթացքում Լեհաստանում ֆաշիստական մահվան ճամբար այն հիշատակելու փոխարեն:

Օբաման հայցել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի ներողամտությանը՝ նշելով, որ այս և ապագա սերունդները պետք է իմանան ճշմարտությունը մահվան ճամբարների մասին:

Լեհաստանի նախագահ Կոմորովսկին բարձր է գնահատել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի նամակը:

Լեհաստանի պաշտոնյաները շատ զգայուն են վերաբերվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ազգությամբ լեհ անձանց` մահվան ճամբարների ստեղծման մասին հաղորդագրություններին: ''Օսվենցիմ'' և ''Տրեբլինկա'' մահվան ճամբարները Լեհաստանի տարածքում ստեղծվել են ֆաշիստների կողմից, և Լեհաստանը որևէ դեր չի ունեցել այս ճամբարների կառավարման մեջ:

Ամերիկայի ձայն

2253 | 0
Facebook