Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Երկիր ծիրանի»-ի դժոխային սցենարները գաղտնի են․ «Իրավունք»

09:55, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
«Երկիր ծիրանի»-ի դժոխային սցենարները գաղտնի են․ «Իրավունք»
     «Իրավունք»-ը գրում է․ «Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստերը փորձեց «դժոխքի» վերածել, թեև քաղաքապետ Տարոն Մարգարյանը հակառակն էր ասում` դժոխքի շունչ չի զգացել: Հետաքրքիր է` դժոխային նոր սցենարներ կա՞ն աշնան համար, թե ոչ: Զանգահարեցինք «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Սեդա Մելիքյանին: Վերջինն ասաց, որ կուսակցության անդամները հեռախոսով պարզաբանումներ չեն տալիս, իսկ եթե ասելու բան ունենան և նոր նախաձեռնություններ, մամլո ասուլիսով դա կհրապարակեն: ԵԾ-ի ներկայացուցիչն անգամ չասաց, թե հիմա կուսակցությունն ինչո՞վ է զբաղվում` հանգստանո՞ւմ է, թե՞ դեռ աշխատում է»:
4951 | 1
Facebook