Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Դոն Պիպոն դիրքե՞րն է ամրապնդում Էջմիածնում. նա աստղաբաշխական գնով երկու տուն է գնել վանքապատկան տարածքում. «Հրապարակ»

09:50, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Դոն Պիպոն դիրքե՞րն է ամրապնդում Էջմիածնում. նա աստղաբաշխական գնով երկու տուն է գնել վանքապատկան տարածքում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Իտալիայում բնակվող Արթուր Ասատրյանը՝ դոն Պիպոն, շարունակում է անշարժ գույք ձեռք բերել իր ծննդավայր Էջմիածնում: Քաղաքում գործող առևտրի և սպասարկման մի շարք օբյեկտներ, որ վաղուց արդեն Ասատրյան ընտանիքի սեփականությունն են, շարունակում են համալրվել:
     Հերթական գործարքը, ճիշտ է՝ այնքան էլ արագ առաջ չի գնում, հատկապես Պիպոյի հետ կապված վերջին աղմկահարույց դեպքից՝ մահափորձի նախապատրաստությունից և դրա բացահայտումից հետո, բայցեւայնպես, առևտուրն արդեն ընթացք է ստացել: Մեր տեղեկություններով, Դոնը երկու մասնավոր տուն է գնել Էջմիածնի Արարատյան փողոցում՝ Մայր Աթոռի հարևանությամբ: Եվ, քանի որ դրանք վանքապատկան տարածքում են, տանտերերն աստղաբաշխական գին են պահանջել: Ըստ մեր աղբյուրի՝ տներից յուրաքանչյուրի համար Դոնը 100 հազար դոլարի կարգի գումար է վճարել՝ Էջմիածնում չլսված թվեր:
     Դեռևս տարիներ առաջ, երբ եկեղեցին իրեն պատկանող տարածքը «մաքրեց» բազմաթիվ շենք-շինություններից՝ վերադարձնելով իր հասանելիք տարածքը, խոսակցություններ եղան նաև այն մասին, որ հաջորդն այդ տներն են լինելու: Բնակիչների առաջարկած գինը, սակայն, եկեղեցուն «ձեռք չտվեց», և նա այն չգնեց՝ հավանաբար, սպասելով առատաձեռն մի բարերարի: Եվ, ահա, այդ օրը չուշացավ:
     Իտալահայ գործարարը, որ նաեւ շատ մոտ հարաբերություններ ունի Գարեգին Բ կաթողիկոսի հետ, որոշել է գնել տներն ու նվիրել եկեղեցուն: Նվիրատվության մասին խոսակցությունները, ըստ մեր աղբյուրի, թեեւ նախնական են, բայց իրականությանը մոտ։
     «Դա մի տարածք է, որտեղ, ճիշտ է՝ ցանկացած նախաձեռնություն մեծ եկամուտներ կբերի, բայց ոչ Պիպոյի դեպքում: Այնպես չէ, որ բիզնես շահը նրան չի հետաքրքրում: Բայց նա հավատքի մարդ է եւ երբեք իր հավատքի հաշվին բիզնես չի անի: Եթե մտածել է նվիրատվություն անի, ուրեմն ճիշտ լուծումը դա է»,-ասաց նրա ընկերներից մեկը:
     Նկատենք, որ Պիպոն սերտ հարաբերություններ ունի նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ եւ երկու Կարապետյանների հիմնած «Ներդրողների ակումբի» անդամ է: Չի բացառվում, որ ակումբին անդամակցելով ու ներդրումներ անելով՝ նա փորձում է Էջմիածնում ամրապնդել իր դիրքերը»:
     Մանրամասները՝ թերթի համարում։

5859 | 0
Facebook