Ֆրանսիական Մոն Դե Մարսանի քաղաքապետ Չարլզ Դայոտը հրապարակայնորեն առնետ է կերել՝ ՊՍԺ-ի պարտության պատճառով։ Պաշտոնյան խոստացել էր անել դա, եթե ՊՍԺ-ն դուրս չգար Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ՝ պարտվելով «Բարսելոնա»-ին։ Արդյունքում կատալոնական ակումբը հաղթանակ է տոնել 6։1 հաշվով և շարունակել պայքարը ¼ եզրափակչում։ Դայոտը ստիպված է եղել կատարել խոստումը։ Նրա խոսքով՝ առնետի մսի համը նման է ճագարի մսի համին։