Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ե՞րբ կբարձրանա հաշմանդամության ողորմելի, ստորացված թոշակը»․ օգտատերը՝ սոցապ նախարարին

17:30, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
«Ե՞րբ կբարձրանա հաշմանդամության ողորմելի, ստորացված թոշակը»․ օգտատերը՝ սոցապ նախարարին
     «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերից Շուշանիկ Հեփինյանը, դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, հետևյալ հարցն ուղղեց․ «Հաշմանդամության ստորացված, ողորմելի թոշակները ե՞րբ կբարձրանան։ Սննդամթերքի գների աճի հետ ո՞նց եք պատկերացնում հաշմանդամների վիճակը»։ Նախարարը նշեց, թե համաձայն չէ, որ հաշմանդամների խնդիրներն անտեսված են և որ ամեն ինչ անում են ծրագրերը հնարավորինն արդյունավետ դարձնելու համար․ «30% աղքատությունն ու գործազրկությունը մեկ օրում լուծվելիք հարցեր չեն, լուծման ամենակարճ ճանապարհը ներդրումներ են, տնտեսական աճը․․․ Այսօրվա դրությամբ կոնկրետ չեմ կարող ասել՝ այս չափով բարձրացում կլինի, բայց մեր ծրագրերում առաջնահերթություններ կան, որ փորձում ենք լուծել»։
4944 | 0
Facebook