Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքական բանտից փախած Սևան Նիշանյանը տեղափոխվել է Աթենք

18:20, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Թուրքական բանտից փախած Սևան Նիշանյանը տեղափոխվել է Աթենք
     Թուրքիայի սահմանը հատած հայ մտավորական Սևան Նիշանյանն սկսել է համարձակ կերպով երևալ հանրության մեջ: Ինչպես նախորդ շաբաթ «Արևելքին» տված հարցազրույցում էր ասել, Աթենք է ժամանելու: Այսօր նրան տեսել են Աթենքի կենտրոնում՝ ընթրելիս: Ակնհայտ է, որ Նիշանյանը չի թաքնվում: Ավելին՝ նա իր ընկերներին ողջունում է Հունաստանի մայրաքաղաքից։
     Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին նա փախել էր թուրքական բանտից՝ թվիթերյան իր էջում գրելով հետևյալը. «Թռչնակը թռավ, նույնը մաղթում եմ մյուս 80 միլիոնին»:
4299 | 0
Facebook