Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի ՊԲ-ն հերքում է «հայկական կողմի հարվածից» ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու լուրը

16:15, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Արցախի ՊԲ-ն հերքում է «հայկական կողմի հարվածից» ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու լուրը
     Քիչ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորում է ստացել զինծառայող Մուրազ Բաբակիշիևը, հերթական ապատեղեկատվություն է:
     Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ հարաբերական հանգիստ: Ուղղակի ադրբեջանական քարոչամեքենան աշխատում է իր ոճով՝ փորձելով ապատեղակատվություններ տարածելու եղանակով մոլորության մեջ գցել ինչպես իր, այնպես էլ միջազգային հանրությանը:
     ՊԲ առաջապահ զորամասերն առաջնագծի ողջ երկայնքով ոչ միայն չեն կիրառել անօդաչու թռչող սարքեր, այլև շարունակում են խստիվ հետևել հրադադարի պահպանման ռեժիմին:
    
     ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
3252 | 0
Facebook