Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Յարոսլավլի բնակչուհին ամուսնացել է ավելի քան 40 երեխայի սպանած մանկապիղծ-մոլագարի հետ

02:20, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Յարոսլավլի բնակչուհին ամուսնացել է ավելի քան 40 երեխայի սպանած մանկապիղծ-մոլագարի հետ

Ելենան Սերգեյ Տկաչին տեսել է հեռուստացույցով, երբ ինքը 16 տարեկան էր: Այդ ժամանակ մոլագար մանկապիղծն ու մարդասպանն, ում խղճին ավելի քան 40 երեխայի սպանություն կա, գտնվել է ցմահ ազատազրկման մեջ:
     Ելենան սիրահարվել է հանցագործին՝ նրան տեսնելով հեռուստացույցով: Հակառակ ծնողների կամքին՝ նա 7 տարի որոնել է բանտարկյալին, գրել նամակներ, ապա տեղափոխվել Ժիտոմոր, որտեղ էլ առաջին անգամ կայացել է նրանց հանդիպումը: Նրանց թույլատրվել է խոսել միայն հեռախոսով: Երկրորդ անգամ Ելենան ու Սերգեյը հանդիպել են առանձնասենյակում, որտեղ էլ աղջիկը հղիացել է:

Յարոսլավլի բնակչուհին ամուսնացել է ավելի քան 40 երեխայի սպանած մանկապիղծ-մոլագարի հետ
Յարոսլավլի բնակչուհին ամուսնացել է ավելի քան 40 երեխայի սպանած մանկապիղծ-մոլագարի հետ
Շուտով նրանք օրինականացրել են իրենց հարաբերությունները ՔԿԱԳ-ում, ինչից հետո ծնվել է նրանց դուստրը՝ Եկատերինան:
     Այժմ արդեն 24-ամյա Ելենային բնավ չի մտահոգում այն փաստը, որ իր ամուսնու ձեռքերը թաթախված են տասնյակ անմեղ զոհերի արյան մեջ, գրում է ուկրաինական ТСН-ը: Ամուսինների վերջին հանդիպմանը ներկա են եղել նաև լրատվականի լրագրողներն, ովքեր պատմում են, որ կինն առիթը բաց չի թողել՝ ամուսնուն գրկելու ու փաթաթվելու:
     Այժմ ամուսինները ծրագրում են ունենալ ևս 2 երեխա և տեղափոխվել ապրելու Հեռավոր Արևելքում: Թե ինչպես պետք է նրանք իրականացնեն դա, պարզ չէ, որովհետև 2008 թվականից Տկաչը ցմահ ազատազրկման մեջ է ապացուցված 37 սպանությունների և 7 բռնաբարությունների համար:
Յարոսլավլի բնակչուհին ամուսնացել է ավելի քան 40 երեխայի սպանած մանկապիղծ-մոլագարի հետ
Յարոսլավլի բնակչուհին ամուսնացել է ավելի քան 40 երեխայի սպանած մանկապիղծ-մոլագարի հետ
Նշենք, որ հանցագործն ինքը պնդում է, թե հասցրել է սպանել ավելի քան 100 մարդու, մեծամասամբ՝ երեխաների:

Աղբյուրը` life.ru
10737 | 4
Facebook