Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՏՄՊՊՀ-ի արձագանքը՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերության՝ հանրահայտ ապրանքանիշերի ձեթերը կեղծելու լուրերին

16:10, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
ՏՄՊՊՀ-ի արձագանքը՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերության՝ հանրահայտ ապրանքանիշերի ձեթերը կեղծելու լուրերին

«Հրապարակ»-ի հուլիսի 25-ի հրապարակման մեջ նշվում էր, որ ըստ տեղեկությունների՝ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունն օղիներից բացի կեղծում է նաև հանրահայտ ապրանքանիշերի ձեթերը՝ դրանք հանրությանը վաճառելով արդեն հայտնի ապրանքանիշերի ներքո։ Հոդվածում մասնավորապես նշվում էր. «Չի բացառվում, որ Ալեքսանյանը տարվա ընթացքում արևածաղկի ձեթի մի որոշ խմբաքանակ կարող է ներկրել՝ ցույց տալու, որ դրանք դրսից է ներմուծում, իսկ մյուս մասը՝ նույն, ասենք, «Ավեդով» ձեթի անվան տակ արդեն արտադրել Հայաստանում»։
     MAMUL.am լրատվականի թղթակիցը թեմայի շուրջ պարզաբանում ստացավ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանից: «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ձեթի կեղծման կամ նմանակման վերաբերյալ որևէ տնտեսվարողից կամ սպառողներից դիմում-բողոք երբևիցե չի ստացել: Հանձնաժողովը, ձեթի շուկայում սեփական նախաձեռնությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում ևս նման խնդիրներ չի հայտնաբերել: Նշեմ նաև, որ բուսական յուղի շուկան լիովին մրցակցային, ցածր կենտրոնացվածություն ունեցող շուկա է, որտեղ գործում են ներկրող և արտադրող տասնյակ տնտեսվարողներ»,- ասված է տեքստում:

4653 | 0
Facebook