Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր դերասան Ժան-Պիեր Նշանյանի ծննդյան օրն է

15:35, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Այսօր դերասան Ժան-Պիեր Նշանյանի ծննդյան օրն է
     Այսօր Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Ժան-Պիեր Նշանյանի ծննդյան օրն է: Նա դառնում է 64 տարեկան: Ժան-Պիեր Նշանյանն օպերային երգչուհի Աննա Նշանյանի որդին է և դերասանուհի Շաքե Թուխմանյանի ամուսինը:
     Խաղացել է մի շարք ներկայացումներում` Է.դե Ֆիլիպպոյի «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի» (Ֆեդերիկո), Ժ.Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» (Արտակ), Վ.Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (Գագիկ), Լ.Ռիչարդսոնի «Անտառի զավակները» (Դիկոն) և այլն: Մասնակցել է ռադիո և հեռուստատեսային ներկայացումների: Բեմադրել և խաղացել է մոտ 30 ներկայացումներում: Նկարահնվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնում ավելի քան 13 ֆիլմերում` «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Հերոստրատ» (2002թ.), «Ժանո» (2004թ.), «Մետամորֆոզ» (2007թ.), «Մի նայիր հայելուն» (2009թ.), «Սողանք» (2009թ.):
     2014թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
8079 | 0
Facebook