Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ կոնգրեսականները ցանկանում են կապել նախագահի ձեռքերը»․ Financial Times

15:00, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
«ԱՄՆ կոնգրեսականները ցանկանում են կապել նախագահի ձեռքերը»․ Financial Times

Սպիտակ տան ցանկացած ղեկավար այս տարի կբախվեր հարցին` ընդլայնել արդյոք Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները նախագահական ընտրություններին միջամտության համար: Այս մասին ասվում է ամերիկյան Financial Times պարբերականի խմբագրական հոդվածում: Դոնալդ Թրամփի հաղթանակն այդ հարցն ավելի բարդ է դարձել: «Նախագահի մերձավորների` Ռուսաստանի հետ սերտ կապեր ունենալու շուրջ հետաքննությունը սահմանափակել է Թրամփի մանևրելու հնարավորությունը, իսկ այժմ էլ ԱՄՆ կոնգրեսականներն են ցանկանում կապել նախագահի ձեռքերը»,- գրում է թերթը:

Հիշեցնենք, որ համաձայն ԱՄՆ կոնգրեսի նոր օրինագծի, որը հավանաբար կհաստատվի այսօր, Թրամփին արգելվելու է միանձնյա չեղարկել ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և Հս. Կորեայի կիրառված պատժամիջոցները:
     «Զսպելով Ռուսաստանի հետ փոխգործակցության հարցերով Թրամփի լիազորությունները` ամերիկյան կոնգրեսականներն, այդ թվում` հանրապետական մեծամասնությունը, փաստացիորեն հաստատում են, որ ելնելով ազգային շահերից` նախագահին վստահել չի կարելի: Դա ստորացում է Թրամփի և ձախողում Պուտինի համար: Եթե ՌԴ նախագահը իրավամբ միջամտել է ԱՄՆ ընտրություններին, ապա այն նախատեսված պտուղները չի բերում: Թրամփը չի կարող նախաձեռնողի դերում լինել, ուստի Կոնգրեսը լիարժեք իրավունք ունի պաշտպանելու դեմոկրատական ինստիտուտներին»,- կարծում է լրատվականը:

8387 | 0
Facebook