Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանը կարող է սիրիացի փախստականների համար օգնություն ստանալ ԱՄՆ-ից

14:35, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Հայաստանը կարող է սիրիացի փախստականների համար օգնություն ստանալ ԱՄՆ-ից
     Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայկական համագումարը (Armenian Assembly of America), ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը 2018թ. «պետական, արտասահմանյան օպերացիաների և դրանց հետ կապված ծրագրերի» (SFOPS) հատկացումների մասին օրինագիծ է ընդունել: Ծրագրի համաձայն՝ ԱՄՆ-ն SFOPS-ի շրջանակներում 47 միլիարդ դոլար կտրամադրի այն երկրներին, որոնք Սիրիայի Արաբական Հանրապետությունում քաղաքացիական պատերազմի սկզբից ընդունել են սիրիացի փախստականներին: Ինչպես նաև պլանավորվում է մեծացնել Սիրիայում քրիստոնեական փոքրամասնությունների օգնությունը: Իր հայտարարության մեջ Ամերիկայի Հայկական համագումարը նշում է, որ Սիրիայի հայ համայնքը շարունակում է մնալ ամենախոցելի էթնիկական և կրոնական փոքրամասնությունն, իսկ աշխարհի տարբեր երկրներում ապաստան գտած սիրիացի հայերը մինչ օրս օժանդակության կարիք ունի:
     Նշենք, որ Հայաստանը սիրիական ճգնաժամի սկզբից ընդունել է ավելի քան 20 հազար փախստական:
5305 | 0
Facebook