Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ոստիկանությունից թաքնվող մարդասպանը 7 տարի ապրել է կենդանաբանական այգում՝ ուտելով կրիաներին ու կենդանիների մրգերը

19:10, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Ոստիկանությունից թաքնվող մարդասպանը 7 տարի ապրել է կենդանաբանական այգում՝ ուտելով կրիաներին ու կենդանիների մրգերը

Ավստրալացի հանցագործ Մալքոլմ Նադենն ամբողջ աշխարհում հայտնի էր դարձել իր անորսալիության շնորհիվ: Նա ոստիկանությունից փախուստի մեջ էր արդեն 7 տարի: Պարզվել է, որ այդ ամբողջ ժամանակ նա թաքնվել է կենդանաբանական այգում՝ սնվելով կրիաներով ու գողանալով այլ կենդանիների մրգերը:
     Նախկին անասնապահն ու մարդասպանը քնել է այգու աշխատակիցների համար նախատեսված շինության տանիքում, իր համար ուտելիք պատրաստել նրանց իսկ վառարանի վրա: Այս պատմությունն անգամ գեղարվեստական արձագանք է գտել գրքի տեսքով, որն ստացել է «Կապալառու» անվանումը: Դրանում պատմվում է մի պահակի մասին, ով փորձում է բռնել «թափառաշրջիկի», ով ապրում է այգու տարածքում: Պահակն սկսում է նկատել, որ աշխատակիցների սնունդը կորչում է, իսկ դրանց փաթեթավորումները հայտնաբերվում են այգու տարածքում այս ու այնտեղ ընկած:

Մալքոլմ Նադեն
Մալքոլմ Նադեն

     Կենդանաբանական այգու անասնաբույժն էլ պատմել է, որ մի անգամ տեսել է, թե ինչպես է մեկը դուրս փախչում ազատավանդակից՝ կրիաները գողանալով: Ավելի ուշ նա տեսել է, թե ինչպես է անծանոթ տղամարդը դուրս քաշում կրիայի աղիները՝ կտրելով նրա գլուխը: Նրան կալանավորել են ու պարզել, որ նա հայտնի մարդասպանն է, ով սպանել է իր 2 հարազատներին՝ դատապարտվելով 15 և 21 տարվա ազատազրկման:

Աղբյուրը` dailymail.co.uk
16712 | 0
Facebook