Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եվրոպական դատարանը հասկացավ, որ գլուխ կտրելն արտառոց երևույթ է»․ ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է ապրիլյան դեպքերի մասին գանգատները

14:50, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
«Եվրոպական դատարանը հասկացավ, որ գլուխ կտրելն արտառոց երևույթ է»․ ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է ապրիլյան դեպքերի մասին գանգատները

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ ապրիլյան պատերազմից հետո իրավաբան-իրավապաշտպանների խումբը մեկնել էր Արցախ՝ տեղում փաստահավաք գործողություն իրականացնելու: Այցելություններ են եղել Թալիշ, Մարտակերտ, Մատաղիս, և 2016թ. օգոստոսին հավաքագրված գործերը ներկայացվել են Եվրոպական դատարան։ Սկզբում ՄԻԵԴ ներկայացրել են քառօրյա պատերազմի զոհերի վերաբերյալ ընդհանուր առմամբ 21 հայց, այնուհետև Խալափյանների ընտանիքի գործը՝ 3 գանգատ, հետո 359 գանգատ տեղահանված բնակիչների կողմից:
     Բանախոսը հայտնել է, որ ՄԻԵԴ-ն արագ կոմունիկացրել է մոտ 2 տասնյակ գործ, ինչն անսպասելի էր։ «Եվրոպական դատարանը հասկացավ, որ գլուխ կտրելն արտառոց երևույթ է և Եվրոպայի խորհուրդը չի կարող թույլ տալ, որ իր տարածքում նման դեպք տեղի ունենա»:
     Իրավաբան-իրավապաշտպանների աշխատանքային խումբը շարունակում է հայցեր ներկայացնել ՄԻԵԴ:

3407 | 0
Facebook