Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Տղամարդը ծծմբաթթու է լցրել իր ընտանիքի անդամների վրա՝ սպանելով կրտսեր երեխային, սակայն կինը ներել է նրան

21:10, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Տղամարդը ծծմբաթթու է լցրել իր ընտանիքի անդամների վրա՝ սպանելով կրտսեր երեխային, սակայն կինը ներել է նրան

Հնդկաստանում ապրող Մահաուրների ընտանիքի պատմությունը ցնցել է համացանցը՝ բազմաթիվ հակասական քննադատությունների տեղիք տալով:
     Ավելի քան 25 տարի առաջ այսօր արդեն 60-ամյա Ինդերջիթ Մահաուրը գիշերը հարբած վիճակում հարձակվել է իր քնած ընտանիքի՝ կնոջ՝ Գիտայի, ավագ դստեր՝ Նիթայի ու մեկուկես տարեկան դստեր՝ Քրիշնայի վրա՝ նրանց դեմքերին ծծմբաթթու լցնելով: Ստացած սարսափելի այրվածքներից ավագ դուստրն ամբողջովին կուրացել է, իսկ փոքրը մահացել է հիվանդանոցում՝ վերքերի մեջ ընկած վարակից: Չնայած այս ամենին՝ Գիտան, ում դեմքն ամբողջովին այլանդակվել է, ներել է իր ամուսնուն ու շարունակել նրա հետ ապրել նույն հարկի տակ, ավելին՝ 8 տարի անց դարձյալ երեխա է ունեցել նրանից: Պատճառն, ինչպես Գիտան է ասում, ծայրահեղ թշվառ աղքատությունն է: Նա հիշում է, որ այդ դժբախտ դեպքից հետո նրանց ընտանիքում անգամ մի կտոր սավան չի գտնվել, որ մահացած երեխային պատանքավորեն: Մայրն իր շրջազգեստից մի պատառ է պոկել, երեխայի դին փաթաթել դրա մեջ ու իջեցրել Գանգես գետը: Գիտան խոստովանել է, որ իր դուստրը քաղցից կմեռներ, եթե ինքը չմիանար ամուսնու հետ ու ոստիկանությունից ետ չվերցներ իր ցուցմունքը:

Հոր դաժանությունը ներել է նաև ընդմիշտ կուրացած Նիթան: Նա այնքան փոքր է եղել, որ չի հիշում այդ ողբերգական օրը, իսկ մանրամասները չի ուզում հարցնել մորը:

Նիթա
Նիթա

     Ընտանիքի հայրը 25 տարի անց խոստովանում է, որ զղջում է իր արարքի համար, սակայն դա նրան չի խանգարում, որ շարունակի հարբել ու տարվել մոլախաղերով:
Մահաուրների ընտանիքը
Մահաուրների ընտանիքը

10483 | 1
Facebook