Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չի բացառվում, որ Հրաչյա Հարությունյանը երկու ամսվա ընթացքում ազատ արձակվի». Վիկտոր Մարտիրոսյան

13:05, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
«Չի բացառվում, որ Հրաչյա Հարությունյանը երկու ամսվա ընթացքում ազատ արձակվի». Վիկտոր Մարտիրոսյան

«Երկու օրից կրկին կդիմեմ Սերժ Սարգսյանին՝ Հրաչյա Հարությունյանին ազատ արձակելու խնդրագրով»,- այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հուլիսի 20-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանի աները` Վիկտոր Մարտիրոսյանը:
     Նրա խոսքով` իրավաբանները չեն բացառում, որ Հրաչյա Հարությունյանն իրավական ընթացակարգով երկու ամսվա ընթացքում ազատ կարձակվի։ «Ազատ արձակվելու շանսեր ունի: Մասնավորապես, այն փաստը, որ Հրաչյան հանցագործ չէ, այլ դժբախտ պատահարի հետևանքով է հայտնվել ազատազրկման մեջ, և թե՛ այն, որ պատժի երկու երրորդ մասն արդեն կրել է, իրավաբանների խոսքով, թույլ են տալիս վաղաժամկետ ազատման գործընթաց սկսել։ Հայաստանում այդ օրենքը տարածվում է 4 տարի պատիժ կրած անձանց վրա։ Հրաչյան 4 տարի 2 ամիս արդեն ազատազրկված է: Ասում են՝ դատական նիստ է լինելու, որի ընթացքում կտեսնենք, թե մեր դատարանն ինչպիսի որոշում կկայացնի՝ ազատ կարձակի՞, թե՞ ոչ»: Հարազատները դեռևս չեն հանդիպել Հրաչյայի հետ, միայն հեռախոսազրույց են ունեցել և նրանից տեղեկացել են, որ բուժզննման է ենթարկվել: ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում զննել են տեղի բժիշկները, ովքեր նշել են, որ վիրահատությունն անխուսափելի է և չի բացառվում, որ այն կատարվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում։ Ինչպես գիտեք, ողնաշարի ճողվածք ունի, բացի այդ թևի տակ էլ ուռուցք կա»,- ասաց Մարտիրոսյանը:
     Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել Ռև դատապարտվել 6,9 տարի ազատազրկման:
     Հուլիսի 20-ին «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով՝ պատժի մնացած մասը՝ 2 տարի 9 ամիսը Հայաստանում կրելու համար, Հրաչյա Հարությունյանն արտահանձնվել է ՀՀ–ին և տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ:

4066 | 4
Facebook