Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցում. համաձա՞յն եք, որ շոգ ամիսներին Երևանի բանուկ փողոցներում գիշերը նվազեցվի թույլատրելի արագությունը

20:10, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Հարցում. համաձա՞յն եք, որ շոգ ամիսներին Երևանի բանուկ փողոցներում գիշերը նվազեցվի թույլատրելի արագությունը
     Երևանի փողոցների երթևեկության աղմուկը մեծ անհանգստություն է պատճառում հատկապես բանուկ փողոցների հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչներին: Իրավիճակն ավելի անտանելի է դառնում ամռանը, երբ մարդիկ շոգից ստիպված են լինում բացել պատուհաններն ու աղմուկից չեն կարողանում քնել գիշերը:
     Այս խնդրի լուծման համար կա եվրոպական փորձ. գիշերային ժամերին սահմանափակվում է նման փողոցներով երթևեկելու արագությունը 30 կմ/ժամով, ու արագաչափերն էլ օգտագործում են դրա համար։ Այսինքն ժամը 22։00-06։00-ն ընկած ժամանակահատվածում նախապես որոշված արագությունը չպետք է գերազանցվի։
     Երևանի ավագանու Ելք խմբակցությունը քննարկում է Երևանի քաղաքապետարանին նման առաջարկ ներկայացնելու հարցը։
     Համաձա՞յն եք, որ Երևանում շոգ ամիսներին գիշերային ժամերին նման սահմանափակում կիրառվի երթևեկության հետ կապված։
     Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ:
     Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները:
18822 | 1
Facebook