Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտակարգ դեպք Գյումրիում. բենզալցակայանում հայտնաբերվել է տղամարդու դի

11:15, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Արտակարգ դեպք Գյումրիում. բենզալցակայանում հայտնաբերվել է տղամարդու դի
     Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հաղթանակի 92 հասցեի հարևանությամբ գտնվող բենզալցակայանի աշխատակիցը տևական ժամանակ է, չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարները, ոստիկանության ներկայացուցիչների և ընթերականների ու բենզալցակայանի աշխատակիցների հետ բացելով բեզնալցակայանի դուռը, այնտեղ հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ տղամարդը հանկարծամահ է եղել:
     Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում։
6473 | 1
Facebook