Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչու է Հյուսիսային Կորեան հրաժարվում բանակցություններ վարել Հարավային Կորեայի հետ

14:10, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Ինչու է Հյուսիսային Կորեան հրաժարվում բանակցություններ վարել Հարավային Կորեայի հետ
     Տեղեկություններն այն մասին, որ Հյուսիսային Կորեան Սեուլից 6 միլիոն դոլար է խնդրել մարդահամարը ֆինանսավորելու համար, կարելի է դիտարկել որպես հարաբերություններում ջերմացում: Ինչպես գրում է Asia Times-ը Why North Korea is rejecting talks with South Korea հոդվածում, բանակցությունների ելակետ կարող էր դառնալ ներկայիս երաշտի պատճառով պարենային օգնության անհրաժեշտությունը: Սակայն այդ օգնությունը տրամադրում է Ռուսաստանը, և հենց այդ պատճառով բանակցություններ չեն պահանջվում: Փհենյանը նաև նավթամթերքների կարիք ունի, սակայն այս հարցում կօգնի Չինաստանը: Կարելի է ենթադրել, որ բանակցությունները կհանգեցնեն պատժամիջոցների թուլացմանը, սակայն չկան շանսեր, որ մոտ ժամանակներս դրանք կչեղարկվեն: Ըստ Փհենյանի՝ Սեուլը որևէ հետաքրքիր բան չի կարող առաջարկել: Մարդահամարի ֆինանսավորումը լավ տարբերակ կլիներ, քանի որ հարավին անհրաժեշտ է այդ ինֆորմացիան միավորումը պլանավորելու համար: Պարբերականը նշում է, որ որքան շատ է Փհենյանը շարունակում հրաժարվել բանակցություններից, այդքան ավելի շատ Սեուլը պետք է խնդրի: Սակայն Հյուսիսային Կորեան չի քննարկի իր հրթիռամիջուկային ծրագիրը: Փհենյանը հավատում է, որ միջուկային զենքն անվտանգության անբաժանելի երաշխիքն է: Եվ դա կարող է նշանակել, որ հակազդեցությունը կշարունակվի:
5244 | 0
Facebook