Հորդառատ անձրևներն ու դրանց հետևանքով առաջացած ջրհեղեղը 10 մարդու կյանք են խլել չինական Յունյան նահանգում, հայտնում է CCTV հեռուստաալիքը: 1200 բնակիչ տարհանվել է: Անձրևները չեն դադարում հուլիսի 19-ից, դրանք հանգեցրել են ուժգին ջրհեղեղի և սելավների: Տարերային աղետից տուժել է մոտ 223 հազար մարդ, փլուզվել է 200 շենք, ևս 2,4 հազարը վնասվել է: Տնտեսական վնասը գերազանցել է 270 միլիոն յուանը (մոտ 40 միլիոն դոլար):