Խնդրում ենք սպասել...

Միջազգային

CNN-ը հայտնել է Ռեքս Թիլերսոնի հնարավոր պաշտոնանկության մասին

10:25, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
CNN-ը հայտնել է Ռեքս Թիլերսոնի հնարավոր պաշտոնանկության մասին

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարաձայնությունների պատճառքվ կարող է ժամանակից շուտ լքել իր պաշտոնը: Այս մասին գրում է CNN-ը` հղում անելով ամերիկյան դիվանագիտությանը մոտ կանգնած աղբյուրներին:

Լրատվականը նշում է, որ Թիլերսոնը լուրջ տարաձայնություններ ունի Սպիտակ տան հետ` կապված Իրանի հետ երկխոսության կառուցման և պետդեպարտամենտի ներսում կադրային քաղաքականության հետ: Բացի այդ, պետքարտուղարն անմասնագիտական է որակել Թրամփի վերջին հայտարարությունը` գլխավոր դատախազ Ջեֆ Ցեշնսի հասցեին:
     Աղբյուրները նշել են, որ իր մտերիմների հետ զրույցում Թիլերսոնը նշել է, որ մինչև տարեվերջ կլքի իր պաշտոնը, քանի որ հիասթափված է:

Լրատվականի զրուցակիցները հայտնել են, որ մինչ պաշտոնից հեռանալը Թիլերսոնը վերակազմավորումներ կիրականացնի պետդեպարտամենտում: Ըստ նրա` գերատեսչությունում բացակայում է կարգապահությունը, իսկ աշխատակիցները խուսափում են որոշումներ կայացնել:

9074 | 0
Facebook