Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուրախ եմ, որ ուժերս կփորձեմ ավելի բարձրակարգ առաջնությունում». հայտնի է Վահան Բիչախչյանի նոր ակումբը

21:45, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
«Ուրախ եմ, որ ուժերս կփորձեմ ավելի բարձրակարգ առաջնությունում». հայտնի է Վահան Բիչախչյանի նոր ակումբը

«Շիրակ»-ի 18-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այսօր 5 տարվա պայմանագիր է կնքել Սլովակիայի գործող չեմպիոն «Ժիլինա»-ի հետ։ Նոր ակումբում Վահանը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով։ Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում Վահանը շնորհակալություն է հայտնել մարզչական շտաբին, ակումբի ղեկավարությանը և երկրպագուներին. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահին, մարզիչներին և իմ խաղընկերներին, որոնք ինձ շատ բան են տվել, որոնց շնորհիվ էլ ես այսօր կարողանում եմ մեկ քայլ առաջ անել։ Շատ մեծ դժվարությամբ եմ հեռանում թիմից, որտեղ ես իմ առաջին քայլերն եմ արել, բայց նաև ուրախ եմ, որ ուժերս կփորձեմ ավելի բարձրակարգ առաջնությունում։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, որոնք միշտ աջակցում են թիմին՝ թե վատ, թե լավ պահերին»։

4700 | 0
Facebook