Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի ընտրանու հետ

20:00, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի ընտրանու հետ
    
Հուլիսի 24-ից 28-ը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մասնակցում է Սոչիում կայանալիք միջազգային մրցաշարի՝ Տաջիկստանի, Ղազախստանի և Կրասնոդարի երկրամասի հավաքականների մասնակցությամբ: Այսօր՝ մրցաշարի առաջին տուրում, Հայաստանի Մ-19 հավաքականը հանդիպեց Ղազախստանի Մ-20 հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Միխայիլ Մուրադյանը և Արմեն Հովհաննիսյանը:Երկրորդ տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը մրցելու է Տաջիկստանի Մ-20 ընտրանու հետ: Հանդիպումը կայանալու է հուլիսի 25-ին:
3112 | 0
Facebook