Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Քաղաքային տրանսպորտում օտար պետությունների խորհրդանիշերն անընդունելի են». Արայիկ Հարությունյան

16:45, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
«Քաղաքային տրանսպորտում օտար պետությունների խորհրդանիշերն անընդունելի են». Արայիկ Հարությունյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի բաց նամակը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
    
     «Երևանը սպասարկող քաղաքային տրանսպորտում բազմիցս ականատես եմ եղել մի երևույթի, երբ ավտոբուսներում կախված են օտար պետությունների դրոշներ: Հիմնականում դրանք Ռուսաստանի Դաշնության դրոշներ են, սակայն հանդիպել են նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դրոշներ: Այն, որ մեր ինքնիշխան պետության մայրաքաղաքի տրանսպորտում առկա են այլ երկրների սիմվոլներ, համարում եմ անընդունելի ու անարգանք մեր պետականության հանդեպ: Ես եղել եմ բազմաթիվ երկրներում և որևէ տեղ չեմ արձանագրել նման արատավոր երևույթ: Եվ դա այն դեպքում, երբ այդ պետություններում քաղաքային տրանսպորտի վարորդները հաճախ օտարեկրացիներ են, սակայն Երևանում այլ պետության դրոշներ վեր են բարձրացնում ՀՀ քաղաքացիները:
     Եղել են դեպքեր, երբ անձամբ կապվել եմ երթուղին սպասարկող ընկերությունների ղեկավարների հետ, սակայն նման անհատական մոտեցումն անարդյունավետ է, քանի որ այս խնդիրը կրում է համակարգային բնույթ և պահանջում է համակարգային լուծում: Ուստի հաշվի առնելով վերոնշյալը՝ դիմում եմ Ձեզ հրահանգավորելու համապատասխան ստորաբաժանումներին, մասնավորապես՝ Տրանսպորտի վարչությանը, երթուղային գծերը սպասարկող ընկերությունների ղեկավարության միջոցով այս արատավոր երևույթին վերջ դնելու համար»:

«Քաղաքային տրանսպորտում օտար պետությունների խորհրդանիշերն անընդունելի են». Արայիկ Հարությունյան
«Քաղաքային տրանսպորտում օտար պետությունների խորհրդանիշերն անընդունելի են». Արայիկ Հարությունյան
| | |
5185 | 1