Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Եղանակը Հայաստանում

07:10, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Եղանակը Հայաստանում

Ուշադրություն՝ հուլիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 25-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հուլիսի 25-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-ին կնվազի 1-2, 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Եղանակը Հայաստանում
Եղանակը Հայաստանում

Երևան քաղաքում հուլիսի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 19-24 մ/վ արագությամբ: 26-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Երևան քաղաքի հուլիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.60C (2001 թ.)
     • Օդի նվազագույն ջերմաստիճան` 15.50C (1976 թ.)
     • Օդի միջին օրական ջերմաստիճան` 27.00C
     Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

6452 | 0
Facebook