Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանական ռիալը կփոխարինվի նոր արժույթով

16:35, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Իրանական ռիալը կփոխարինվի նոր արժույթով

Իրանի կառավարությունը հավանության է արժանացրել նախագծին, որով գործող ռիալը կփոխարինվի նոր արժույթով՝ թումանով: Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարության քարտուղար Մոհսեն Հաջի Միրզաեին:

«Ներկայիս որոշումն ուղղված է վճարային գործարքների կատարման պարզեցմանը: Մեկ թումանը հավասար կլինի 10 ռիալի, այդկերպ՝ գները բնորոշող թվերը կկրճատվեն մեկ զրոյով»,- ասել է նա:

Նա նշել է, որ նոր արժույթի անցումն ուսումնասիրել է կառավարության տնտեսական հանձնաժողովը՝ վերջին ամիսների ընթացքում: Դրամական բարեփոխման նախագիծը ներկայացրել է Իրանի կենտրոնական բանկն՝ անցած տարվա նոյեմբերին:

Թումանը շրջանառվում էր երկրում մինչև 1932 թվականը. այդ ժամանակ այն փոխարինվեց ռիալով:

7306 | 0
Facebook