Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառնուտի ջրամբարում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դին

15:30, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Կառնուտի ջրամբարում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դին

Հուլիսի 24-ին, ժամը 00:17-ին տեղեկություն է ստացվել, որ 1981թ. ծնված Կ. Գ-ը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել, կասկածվում է, որ նա ջրահեղձվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
     Պարզվել է, որ Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճի (մոտ 5 մ խորությամբ, մոտ 70 մ երկարությամբ և 25 մ լայնությամբ) ափին հայտնաբերվել է Կ. Գ.-ի հագուստը:
     Ժամը 14:20-ին ջրափրկարարները Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճում հայտնաբերել են ջրահեղձված՝ 1981թ. ծնված Կ. Գ-ի դին և դուրս բերել:

5487 | 0
Facebook