Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը և Իրաքը ռազմական և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

15:00, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Իրանը և Իրաքը ռազմական և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Իրանը և Իրաքը համաձայնագիր են ստորագրել ռազմական և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ, ինչն, ամենայն հավանականությամբ, նոր մտահոգություններ կառաջացնի Միացյալ Նահանգներում, գրում է Press TV-ին։

Երկու երկրների պաշտպանության նախարարների կողմից կիրակի օրը ստորագրված փոխըմբռնման հուշագիրը վերաբերում է սահմանային անվտանգությանը, տեխնիկական և ռազմական աջակցությանը։

Իրաքում Սադամ Հուսեյնի իշխանության օրոք՝ 1980-1988 թվականներին երկու երկրներն արյունալի պատերազմի մեջ էին: 2003 թվականին Հուսեյնի հեռացումից ի վեր Իրանի և Իրաքի հարաբերությունները բարելավվել են։

8313 | 0
Facebook