Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մահ նկարահանման հրապարակում. հայր և որդի Բրյուս Լիերի կրկնվող ճակատագրերը

19:10, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Մահ նկարահանման հրապարակում. հայր և որդի Բրյուս Լիերի կրկնվող ճակատագրերը

Կինեմատոգրաֆիայի պատմության մեջ քիչ չեն ողբերգական դեպքերը, երբ դերասանները մահանում են նկարահանման հրապարակում: Նույնպիսի ճակատագրի են արժանացել Բրյուս Լին, իսկ ավելի ուշ՝ նրա որդին՝ Բրենդոն Բրյուս Լին:
     1973 թվականի հուլիսի 20-ին 32-ամյա դերասան Բրյուս Լին Հոնկոնգում աշխատելիս է եղել «Մահվան խաղը» ֆիլմի վրա, երբ հանկարծակի ընկել է «Գոլդեն Հարվեսթ» կինոստուդիայի տաղավարում:

Բրյուս Լի
Բրյուս Լի
Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է գլխուղեղի այտուց: Վարկածներից մեկի համաձայն՝ Բրյուս Լին ընդունել է գլխացավի դեմ դեղահաբ՝ ասպիրինի և մեպրոբամատի պարունակությամբ, ինչն էլ հանգեցրել է մահացու ելքի: Ոչ մի անալիզ չի վերցվել, ինչն էլ կասկածի տակ է դնում դեղահաբից մահացության վարկածը:
Բրյուս Լիի հուղարկավորությունը
Բրյուս Լիի հուղարկավորությունը
Մահից հետո սկսել է վարկած տարածվել, թե նրան սպանել է մեկ այլ վարպետ, սակայն դա ևս ոչ մի հաստատում չի գտել:
     Բրյուս Լիի մարմինը տեղափոխվել է Սիեթլ, որտեղ էլ թաղվել է:
Բրյուս Լիի հուղարկավորությունը
Բրյուս Լիի հուղարկավորությունը

     Որքան էլ տարօրինակ է, նմանատիպ ճակատագրի է արժանացել նաև Բրյուս Լիի որդին՝ հոնկոնգցի և ամերիկացի դերասան, մարտական արվեստների վարպետ Բրենդոն Բրյուս Լին:
Բրենդոն Բրյուս Լի
Բրենդոն Բրյուս Լի
Նա ևս մահացել է նկարահանման հրապարակում՝ 28 տարեկան հասակում: Դերասանի աստղային կարգավիճակը վերջնականապես պետք է հաստատեր «Ագռավ» ֆիլմը: Սակայն մարտի 31-ին, գիշերվա ժամը մեկին վերջնական տեսարաններից մեկի նկարահանման ժամանակ, որտեղ գլխավոր դերասանի վրա կրակում են ատրճանակից, Բրենդոնը վիրավորում է ստանում որովայնի հատվածում: 44 տրամաչափի ատրճանակից կրակողը դերասան Մայքլ Մասսին է եղել, ով խաղալիս է եղել չարագործներից մեկի դերը:
Մայքլ Մասսի
Մայքլ Մասսի

Զենքի մեջ մնացած փականը նկարահանման հրապարակի անդամները չեն նկատել և այն դուրս է թռել դատարկ փամփուշտներով կրակելու ժամանակ: Արդյունքում օտար մարմինը ծակել է Բրենդոնի որովայնն ու խցանվել ողնաշարի մեջ՝ առաջացնելով ուժգին արյունահոսություն:

Բրենդոն Լի
Բրենդոն Լի
12 ժամ անց Բրենդոնը մահացել է Հյուսիսային Քարոլինայի Վիլմինգթոն քաղաքի հիվանդանոցում՝ չդադարող արյունահոսությունից: Նա մահացել է 1993 թվականի մարտի 31-ին՝ իր հարսանեկան արարողությունից 17 օր առաջ: Նա և Էլիզա Հաթթոնը պետք է ամուսնանային նկարահանումների ավարտից անմիջապես հետո:
Էլիզա Հաթթոնն ու Բրենդոն Լին
Էլիզա Հաթթոնն ու Բրենդոն Լին

Սպանության կադրերը ֆիլմում չեն ներառվել, ժապավենը վերացվել է, իսկ տեսարանը կրկնել են կրկնորդիչի մասնակցությամբ: Ապրիլի 3-ին փակ հուղարկավորության ժամանակ Բրենդոնին թաղել են հոր կողքին՝ Սիեթլում:

15427 | 0
Facebook