Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Առանց ձեռքի և ոտքերի բոդիբիլդերը դարձել է «Ինստագրամ»-ի աստղ՝ շնորհիվ իր հումորի

21:05, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Առանց ձեռքի և ոտքերի բոդիբիլդերը դարձել է «Ինստագրամ»-ի աստղ՝ շնորհիվ իր հումորի

Նիք Սանթոնասթասոն ծնվել է եզակի բնածին հիվանդությամբ՝ վերջույթներից 3-ի բացակայությամբ: Այսպիսի երեխաների ողջ մնալու հավանականությունը 30% է, սակայն Նիքը ոչ միայն ողջ է մնացել, այլև սպորտային նորանոր հաջողություններ է գրանցում բոդիբիլդինգի ասպարեզում: Նա պնդում է, որ ինքն այսպիսի հիվանդությամբ ծնված 12 մարդկանցից մեկն է, ընդ որում՝ նրանցից 8-ն արդեն մահացել են:

Այժմ նա ուրիշ նպատակներ ունի, ուզում է դառնալ ֆիթնես մոդել, ինչպես նաև՝ անցկացնել ոգևորող թրեյնինգներ:
     Սակայն մարդկանց ամենաշատը հիացնում է Նիքի հումորի զգացումը, նա չի խնայում անգամ իրեն՝ ամեն առիթով ծաղրելով սեփական վերջույթների բացակայությունը:

Նիք Սանթոնասթասոն 70 կգ-անոց անիվը բարձրացնելիս
Նիք Սանթոնասթասոն մեքենա վերալիս
Աղբյուրը` life.ru
11010 | 0
Facebook