Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արցախում առաջիկա տարիներին նռան այգիները կհասնեն մինչև 5000 հեկտարի». Տիգրան Աբրահամյան

14:45, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
«Արցախում առաջիկա տարիներին նռան այգիները կհասնեն մինչև 5000 հեկտարի». Տիգրան Աբրահամյան

Արցախում նռան այգիների ծավալն անընդհատ աճում է։
     Ներկայում Արցախում մոտ 1000 հեկտար նռան այգի կա: Պետության աջակցությամբ, դրանք առաջիկա տարիներին կհասնեն մինչև 5000 հեկտարի: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանից:
     «Նռան աճեցումը բավականին շահավետ է, իսկ իրացման հետ կապված խնդիրներ որպես այդպիսին չկան:
     Ի դեպ, նռան այգիների մի մասը ոռոգվում է կաթիլային համակարգով»:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը խոսել էր տնտեսական մի շարք ծրագրերի մասին, որոնց իրականացումն ընթացքի մեջ է: «Ունենք ներդրողների մի մեծ բանակ, ովքեր ոչ միայն չեն դադարեցրել, այլ նաև ապրիլյան օրերին շարունակում էին իրենց ներդրումները։ 2016-ին շահագործման են հանձնվել նոր ՀԷԿ-եր, որոնց թիվը կհամալրվի նաև այս տարի։ 2017 թվականի առաջին հինգ ամսվա արդյունքներով կարող ենք ասել, որ ավելացել են շինարարության ծավալները՝ բարեգործական, պետական և այլ աղբյուրների հաշվին։ Ձկնաբուծությունն է զարգանում։ Եթե տասը տարի առաջ երազում էինք պահածոյի գործարան ունենալու մասին, ապա այսօր դրանք մեծ թիվ են կազմում»,- ասել էր վարչապետը:

Մարտակերտի շրջանում նոր հիմնված նռան այգին
Մարտակերտի շրջանում նոր հիմնված նռան այգին
4244 | 0
Facebook