Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն Իրանի հետ առճակատման նոր փուլ է սկսում. Eurasia Daily

18:05, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
ԱՄՆ-ն Իրանի հետ առճակատման նոր փուլ է սկսում. Eurasia Daily
     Հուլիսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարեց բալիստիկ հրթիռների փորձարկման և մշակման հարցով Իրանի ծրագիրն աջակցող 18 կազմակերպություններին և անձանց «սև ցուցակում» ներառելու մասին, իսկ մեկ օր անց Պետդեպարտամենտը հայտարարեց, որ Իրանն «ահաբեկչության գլխավոր հովանավոր պետությունն է», գրում է Eurasia Daily պարբերականը: Իր հերթին, նույն օրը Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանը միաձայն ընդունեց Մերձավոր Արևելքում «ամերիկյան ահաբեկչությանը» հակազդելու մասին օրինագիծը, որի մանրամասները դեռևս չեն հրապարակվում: Կարելի է ենթադրել, որ իրանական կողմի պատասխան միջոցներն ուղղված են տարածաշրջանում ահաբեկչությանն աջակցող ամերիկացի պետական անձանց դեմ: «Այդ որոշումն ապացուցում է ամերիկյան գործողությունների դեմ պայքարելու՝ իրանցի ժողովրդի վճռականությունը: Ամերիկյան վարչախումբը պետք է գիտակցի մեր ուղերձն առ այն, որ ԻԻՀ դեմ ցանկացած գործողություն պատասխան կստանա ժողովրդի և խորհրդարանի կողմից»,- հայտարարել է մեջլիսի ղեկավար Ալի Լարիջանին: Իրանի գերագույն առաջնորդի օգնականն իր հերթին հայտարարել է, որ այն բանից հետո, երբ Իրաքում և Սիրիայում ահաբեկիչները պարտություն կրեցին, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն և Իսրայելը նոր դավեր են նյութում տարածաշրջանի դեմ: Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց նաև հայելային միջոցների կիրառման մասին: Պարբերականը նշում է, որ ամերիկացի դիտորդները լավատեսորեն կարծում են հետևյալը. Թրամփը գիտակցում է, որ Իրանի դեմ պատերազմը նույնը կլինի, ինչ Իրաքի դեմ պատերազմը Ջորջ Բուշ կրտսերի համար: Համապատասխանաբար, պատժամիջոցային պատերազմը կարող է ուղղված լինել Իրանի հետ «միջուկային գործարքի» պահպանման համար քննադատության սրման նվազեցմանը: Պարբերականը հիշեցնում է, որ հուլիսի 19-ին ամերիկյան պատժամիջոցների թեմային էր անդրադարձել Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Յուրաքանչյուր պետության քաղաքական հեղինակությունն ու հզորությունը, նրա հանդեպ հարգանքն ու վստահությունը կախված են այն բանից, թե ինչպես է այդ պետությունն իրականացնում իր միջազգային պարտավորությունները: ԱՄՆ-ն վերջին շրջանում խախտում է դրանք: Դա վերաբերում է և՛ կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրին, և՛ Կուբայի հետ համաձայնություններին, և՛ Արևելյան Ասիայի հարցով պարտավորություններին: ԱՄՆ-ն չի իրականացնում այն, ինչի տակ ստորագրել է, խախտում է բոլոր օրենքներն ու կանոնները»,- հայտարարել էր Ռոհանին կառավարության նիստի ժամանակ: Ռոհանիի խոսքով՝ հակաիրանական պատժամիջոցները հակասում են տրամաբանությանը:
     Eurasia Daily-ն նշում է, որ չնայած այն հանգամանքին, որ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփն ակտիվորեն քննադատում էր «միջուկային գործարքն», այդուհանդերձ, նա դարձավ հանրապետականներից միակ թեկնածուն, ով հրապարակավ չխոստացավ դուրս գալ գործարքից պաշտոնին անցնելու հենց առաջին օրը: Եվ, իհարկե, այդ «սարսափելի գործարքը», որում ԱՄՆ-ի առաջնորդն ինչ-որ նոր բան է փնտրում, առաջ է գնում մեծ դժվարությամբ, ինչին խոչընդոտում են ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական խնդիրները:
6537 | 0
Facebook