Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Էրդողանը վտանգի տակ է դնում Բեռլինի և Անկարայի հարաբերությունները». Գերմանիայի Ֆինանսների նախարար

12:40, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
«Էրդողանը վտանգի տակ է դնում Բեռլինի և Անկարայի հարաբերությունները». Գերմանիայի Ֆինանսների նախարար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վտանգի տակ է դնում Գերմանիայի և Թուրքիայի տարիների համագործակցությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն` նշելով, որ Թուրքիայի առաջնորդի քայլերին պետք է ճիշտ պատասխան գտնել:
     «Սա իրադարձությունների դրամատիկ զարգացում է, քանի որ գերմանացիներին և թուրքերին շատ բան է կապում: Բայց մենք թույլ չենք տա մեզ շանտաժի ենթարկել»,- ասել է Շեյբլեն` Bild.լրատվականի հետ զրույցում:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Բեռլինը պետք է վերանայի Անկարայի հետ հարաբերություններն` այդ թվումէ տնտեսական ոլորտում: Թուրքիայի և Անկարայի հարաբերությունների նոր լարումը կապված է Թուրքիայում գերմանացի իրավապաշտպանների կալանավորմամբ:

9064 | 1
Facebook