Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի թիմը Սիրիայում կրկնում է Օբամայի սխալները. Washington Post

14:20, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Թրամփի թիմը Սիրիայում կրկնում է Օբամայի սխալները. Washington Post
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մշտապես մատնացույց է անում իրեն նախորդող Բարաք Օբամայի վարչակազմի՝ Սիրիայի հարցով քաղաքականության ձախողումը: Այս մասին գրում է Washington Post պարբերականի սյունակագիր Ջոշ Ռոջինը: Դրանց թվում նշվում է Ռուսաստանի հետ «գործարքն», այն է՝ Բաշար Ասադի հետագա կառավարման ընդունումն և ապստամբներին աջակցելուց հրաժարվելը:
     Հոդվածագիրը նշում է, որ Թրամփը շարունակում է կրկնել Օբամայի նույն սխալները: Անցած շաբաթ, ինչպես հիշեցնում է պարբերականը, հուլիսի 19-22-ն Ասպինի անվտանգության ֆորումի ժամանակ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն հայտնեց այն մասին, թե որոնք են Սիրիայում ԱՄՆ-ի շահերը: Նա հայտարարեց, որ ԱՄՆ-ն այդ երկրում ունի 2 սկզբունքային թշնամի՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն ու Իրանը, և չպետք է Իրանին թույլ տալ վերահսկողության գոտի ստեղծել, որը կձգվեր ողջ տարածաշրջանում: «ԱՄՆ-ի նպատակը երկրի անվտանգության ապահովման նպատակով առավել կայուն Մերձավոր Արևելքի ձևավորման համար պայմաններ ստեղծելն է»,- ասվում է հոդվածում: Նախագահ Թրամփն այլընտրանք չունի, քան Սիրիայում Ռուսաստանի հետ համագործակցությունը, քանի որ Օբաման և ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին 2013թ. Սիրիա «հրավիրեցին» Մոսկվային՝ քիմիական զենքի մասին համաձայնագրի ստեղծման համար, համաձայն Պոմեպոյի: Սակայն, նրա խոսքով, դեռևս ոչ մի իրական ապացույց չկա, որ Ռուսաստանն այստեղ ցանկանում է պայքարել ահաբեկչության դեմ: «Սիրիայում մենք նույն շահերը չունենք,- նշել է Պոմեպոն: Պոմեպոն, ինչպես նշում է հոդվածագիրը, իրավացի է, սակայն նա չի պատասխանատու չէ Սիրիայի քաղաքականության հարցում ԱՄՆ-ի համար: Այդ պատասխանատվությունը պատկանում է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, ով այս ամիս Համբուրգում իրարամերժ հայտարարություններ արեց անմիջապես այն բանից հետո, երբ հանդիպում ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Սիրիայի հարավ արևմուտքում հրադադարի ռեժիմի շուրջ համաձայնության գալու նպատակով: Թիլերսոնն այդ ժամանակ նշեց, որ Ռուսաստանն, ըստ նրա, Սիրիայում ունի նույն շահերը, ինչ ԱՄՆ-ն: Նման մոտեցումը ծանոթ է թվում, ընդգծում է հեղինակը: Հետաքրքիրն այն է, որ նման տարբերակ էր առաջ քաշում նաև Քերին:
     Հեղինակի խոսքով՝ Օբաման և Քերին, անկասկած, շատ սխալներ են գործել Սիրիայում: Այդ սխալները հանգեցրեցին 2015թ. կոնֆլիկտին Կրեմլի ռազմական միջամտությանը: Եվ շատերն են նշում, որ Թրամփն այլընտրանք չուներ, քան իրեն նախորդող Օբամայի դիրքորոշումը կրկնելը: Հեղինակը եզրակացնում է, որ Թրամփը պատասխանատվություն չի կրում Սիրիայում ԱՄՆ-ի նախկին հաշվարկների համար, սակայն Վաշինգթոնը պատասխանատու է ներկայիս դիրքորոշման համար:
6451 | 0
Facebook