Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիում «Ո՛չ ռուսական ֆաշիզմին» կարգախոսով երթ է անցկացվել

11:45, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Թբիլիսիում «Ո՛չ ռուսական ֆաշիզմին» կարգախոսով երթ է անցկացվել

Երեկ Թիբիլիսիի Ահմաշենեբելի պողոտայում 100-ավոր մարդիկ երթ են անցկացրել` «Ո՛չ ռուսական ֆաշիզմին կարգախոսով: Երթը կազմակերպել է «Շարժում հանուն խաղաղության-եվրոպական Վրաստան» կուսակցությունը: Երթին փորձել են խանգարել «հակընդեմ երթով»:
     Ահմաշենբելի պողոտան հայտնի է Թբիլիսիի զբոսաշրջիկների շրջանում, այդ իսկ պատճառով` երթը հենց այնտեղ է անցկացվել: Այս պողոտայում հուլիսի 14-ին ևս մեկ երթ էր անցկացվել` «Վրացիների երթ» անվամբ: Երթի մասնակիցները պահանջել էին ներգաղթային քաղաքականության սաստկացում և Երկրից ապօրինի ներգաղթյալների վտարում:
     «Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչների խոսքով` իրենց երթը «Վրացիների երթի» պատասխանն է, ու իրենք մտադիր են ապացուցել, որ Վրաստանը հանդուրժողական երկիր է, որտեղ տեղ չունեն ֆաշիզմն ու այլատյացությունը, ինչն աղերսվում է Ռուսաստանի հետ:

8671 | 1
Facebook